Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

21-07-2026 15:45 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդին։
 
Միրզոյանը Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարարին շնորհավորել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։
 
«Շնորհավորում եմ Էդվարդ Միլիբենդին՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցելուն՝ հանուն Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության առաջմղման և մեր ընդհանուր առաջնահերթությունների շրջանակներում համագործակցության խորացման»:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 11 անգամ