Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. կդառնա պատգամավոր
Noyan Tapan
AM RU EN WA FR

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. կդառնա պատգամավոր

21-07-2026 13:26 Հայաստան Մեկնաբանություն
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. կդառնա պատգամավոր

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, հարգելի Գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ 

Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով  մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։
 
Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ 
 
Սիրում եմ բոլորիդ, Ձեր Սարիկ»:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

Կարդացել են 9 անգամ