ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Noyan Tapan
AM RU EN WA FR

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

21-07-2026 13:00 ԱՄՆ Քաղաքականություն
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Պետքարտուղարության հյուպատոսական բյուրոյի սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրությունում։«Մերձավոր Արևելքում ներկայում գտնվող ամերիկացիները պետք է զգույշ լինեն և բարձրացնեն իրենց զգոնությունը, ինչպես նաև պատրաստ լինեն չվերթերի հնարավոր չեղարկումների, օդային տարածքի պարբերաբար փակման և ճանապարհորդության հնարավոր խափանումների։

Խնդրում ենք հետևել դեսպանատների և հյուպատոսությունների անվտանգության ահազանգերին, տեղական իշխանություններին և նորություններին վերջին զարգացումների վերաբերյալ։ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիները պետք է վերանայեն դեպի տարածաշրջան և տարածաշրջանով ճանապարհորդելու իրենց որոշումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ թիրախավորվել են ԱՄՆ դիվանագիտական ​​հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս։«Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄՆ-ի այլ շահերն արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված վայրերում ամբողջ աշխարհում», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 32 անգամ