Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին

21-07-2026 12:44 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողներին:
 
«Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։
 
Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
 
⁠ ⁠ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,
⁠ ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը,
TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,
⁠ ⁠առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,
⁠ ⁠տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։
Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30-ին, Ձևաչափ՝ առցանց:
 
Մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ՝
https://forms.gle/dUh1AwZwwHmMZzKB7:
 
Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար»:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 10 անգամ