«Առինջ մոլ»-ում կապարակնքվել է 10-15 տաղավար. առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցված չէ, այս պահին բնականոն գործում է. Իվետա Տոնոյան
21-07-2026 12:32 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Նախօրեին քննչական գործողություններ են կատարվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, կապարակնքվել է 10-15 տաղավար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ըստ քննչականի՝ տեղում ներկայացրած պարզաբանման, դրանք գործել են բարձր լարում ունեցող հոսանքալարերի ներքո:
Գլոբալ առումով «Առինջ մոլ»-ի գործունեությունը կասեցված չէ, որովհետև այնտեղ հարյուրավոր տաղավարներ են գործում և այս պահին բնականոն գործունեությունը շարունակվում է»,- նշել է նա:
Տեղեկացնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել՝ հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244