Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ երկու իտալացի դիվանագետների պատասխան անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։«Հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել է Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Սկոպան՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմածովային և ռազմաօդային կցորդին և ռազմածովային կցորդի օգնականին Իտալիայի տարածքը լքելու՝ իտալական կողմի ավելի վաղ ներկայացրած անհիմն պահանջների կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևելով փոխադարձության սկզբունքին՝ Ռուսաստանի Դաշնությունն անցանկալի անձինք է հայտարարում Ռուսաստանում Իտալիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի օգնական Վիտորիո Պարելլային և կցորդ Դավիդե Դ'Ապրիլեին։ Նրանք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները պետք է լքեն Ռուսաստանը երեք օրվա ընթացքում, հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում։
ՌԴ դիվանագետների դեմ ուղղված ցանկացած թշնամական կամ սադրիչ գործողության կհետևի պատշաճ պատասխան, ընդգծել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հուլիսի 9-ին հայտարարել էր, որ Հռոմն արտաքսել է Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել լրտեսական գործունեության մեջ։
Իրանը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի հարվածը Դարխովինի ատոմակայանին
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ