Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
21-07-2026 10:42 Քաղաքականություն
1in.am Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նախաձեռնությամբ հուլիսի 18-19-ին Անկարայում «Ընդդեմ մեծ պատերազմի միություն» խորագրով միջազգային խորհրդաժողով է անցկացվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառումով հրապարակայնացրել է Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։
Խորհրդաժողովին մասնակցել են տասնյոթ երկրից ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանից։ Քննարկման է դրվել Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի և Իրանի մասնակցությամբ ռազմավարական միություն ստեղծելու գաղափարը։ Ըստ Շահինօղլուի, խորհրդաժողովի մասնակիցները «համաձայնել են, որ եվրասիական չորս պետությունների միությունը միակ ուժն է, որ կարող է կայունություն ապահովել և կանխել համաշխարհային աղետալի պատերազմը»։
Խորհրդաժողովին մասնակցել է եվրասիականության գաղափարախոս, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։ Նա հայտարարել է, որ «Ղազախստանը և Ադրբեջանը պետք է Ռուսաստանին կապված լինեն»։ Շահինօղլուն չի մասնավորեցրել, թե Անկարայի խորհրդաժողովին Ադրբեջանից ով կամ քաղաքական ինչ ուժի ներկայացուցիչներ են մասնակցել։ Նա միայն ընդգծել է, որ «Դուգին-Փերինչեք տանդեմի գաղափարները Թուրքիայի և Ադրբեջանի շահերին դեմ» են։
Այդպես է իրականում, թե ոչ, բարդ է միաանշանակ ասել։ Էական է, որ եվրասիական չորս պետությունների միություն ստեղծելու գաղափարը դրվել է շրջանառության։ Ընդ որում, խորհրդաժողովը գումարվել է Անկարայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների երկօրյա քննարկումներից հետո, որոնց արդյունքում ընդունված ամփոփիչ փաստաթղթում Ռուսաստանը գնահատվել է «երկարաժամկետ սպառնալիք»։
Անկարայում ԱՄՆ և Թուրքիայի նախագահների բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այցելել է Կիև։ Ուկրաինացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսից ժամեր հետո «Ռոսելխոզնադզորը» հայտարարել է թուրքական հինգ ընկերություններից կորիզավոր մրգերի Ռուսաստան ներմուծումը «ժամանակավորապես դադարեցնելու» մասին։ Ըստ տեղեկությունների, Ռուսաստանը դեռևս համաձայնություն չի տվել, որպեսզի Թուրքիան C 400 ՀՕՊ համակարգը երրորդ երկրի վաճառի։
Այս իրավիճակում Փերինչեք-Դուգին տանդեմի կազմակերպած խորհրդաժողովը, իհարկե, տեսանելի հեռանկարում հազիվ թե գործնական հետեւանքներ ունենա, բայց որտեղ կա գաղափար, այնտեղ հնարավոր է առնվազն երկկողմ քննարկումների համար նպաստավոր միջավայր ստեղծել։ Իսկ քաղաքականության մեջ ընդունված է «երբեք մի ասա երբեք» սկզբունքը։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244