«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն իրենց օգտին քվեարկելու պայմանով զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք
Noyan Tapan
AM RU EN WA FR

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն իրենց օգտին քվեարկելու պայմանով զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք

14-07-2026 11:46 Հայաստան Իրավունք
«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն իրենց օգտին քվեարկելու պայմանով զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք: 
 
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
 
Հակակոռուպցիոն կոմիտե
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք

 

 

Կարդացել են 91 անգամ