«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է»․ Թրամփը՝ Իրանի հետ պատերազմի մասին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է»․ Թրամփը՝ Իրանի հետ պատերազմի մասին

07-08-2026 10:25 ԱՄՆ Միջազգային
«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է»․ Թրամփը՝ Իրանի հետ պատերազմի մասին
 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի՝ ավելացնելով, թե իրանական զինված ուժերը որոշ զինատեսակների առնչությամբ խնդիրների են բախվել, հայտնում է Reuters գործակալությունը։
 
«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է։ Չեմ կարծում, թե կարող են շատ երկար ձգել», - իր աշխատասենյակում ասել է Թրամփը։
 
Reuters-ը երեքշաբթի հաղորդել էր, որ ԱՄՆ բանակը Իրանի դեմ հինգամսյա պատերազմի ընթացքում սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների զգալի մասը:
 
Այս թեմայով լրագրողի հարցին Թրամփն արձագանքել է. «Որոշակի տեսակի զինամթերք ունենք, որոնք շատ հզոր են, և որոնցից ունենք անսահմանափակ՝ փաստացի անսահմանափակ պաշար: Ունենք նաև այլ տեսակներ, որոնք մի փոքր ավելի սուղ են»:
 
Նրա խոսքով՝ ամերիկյան պաշտպանական արտադրության ընկերությունները արտադրական նոր գործարաններ են կառուցում, այդ թվում՝ Patriot և Tomahawk հրթիռների համար նախատեսված հաստատություններ:
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

Կարդացել են 70 անգամ