ՌԴ-ն ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևին․ կան զnhեր
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՌԴ-ն ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևին․ կան զnhեր

08-08-2026 10:49 Ուկրաինա Միջազգային
ՌԴ-ն ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևին․ կան զnhեր
 
Հայկական ժամանակ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Կիևին․ կան զոհեր։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի Telegram-յան ալիքին։
 
Նրա խոսքով՝ Բրովարիի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են մասնավոր բնակելի տուն, տնտեսական շինություններ և ավտոմեքենաներ։ Հրդեհ է բռնկվել նաև ոչ բնակելի շենքի տարածքում։
 
«Ցավոք, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա։ Եվս երեքը տուժել են, նրանց թվում նույնպես երեխա կա։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին», - գրել է պաշտոնյան։
 
Հայտնի է, որ տեղերում աշխատում են փրկարարները և բոլոր անհրաժեշտ ծառայությունները, հետևանքների լիկվիդացումը շարունակվում է։
Նոյյան տապան   |   Միջազգային

Կարդացել են 62 անգամ