Հայաստանի 7 շախմատիստ մեկնարկել է հաղթանակով․ Մ-20 ԵԱ
07-08-2026 19:53 Սպորտ
Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվում է շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Առաջին տուրում հայ պատանիներից հաղթանակ են տարել միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը։
Աղջիկների առաջնությունում հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը: