Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում
07-08-2026 19:25 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Երևանում օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում։
Մասնավորապես՝ Սայաթ-Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, իսկ Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ: