ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը կախված չէ Օմանի հետ բանակցություններից
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը կախված չէ Օմանի հետ բանակցություններից

08-08-2026 15:20 Իրան Քաղաքականություն
ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը կախված չէ Օմանի հետ բանակցություններից
azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կապված չէ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հետ, այլ պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջադրած պայմանների ընդունմամբ:
 
Նախօրեին ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել էր Իրանի և Օմանի միջև արձանագրված առաջընթացի մասին, որը կարող է շուտով հանգեցնել Հորմուզի նեղուցի վերաբացմանը և հնարավոր դարձնել նավթի արտահանման վերականգնմանը։ Նավթի արտահանումը խափանվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի՝ արդեն հինգ ամիս շարունակվող պատերազմի պատճառով։
 
«Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանված կոնկրետ մեխանիզմներով և պայմաններով և կապ չունի Իրանի ու Օմանի միջև ընթացող բանակցությունների հետ», - Հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբիի խոսքերն է մեջբերել իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 19 անգամ