Ադրբեջանը և Հայաստանը մեկ տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն երկու երկրների ժողովուրդների համար․ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ադրբեջանը և Հայաստանը մեկ տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն երկու երկրների ժողովուրդների համար․ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար

08-08-2026 15:00 Քաղաքականություն
Ադրբեջանը և Հայաստանը մեկ տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն երկու երկրների ժողովուրդների համար․ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար
tert.am Ադրբեջանը և Հայաստանը մեկ տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն երկու երկրների ժողովուրդների համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Պասկալ Կոնֆավրյոյի հայտարարության մեջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի գագաթնաժողովի տարելիցի առթիվ։
 
«2026 թվականի օգոստոսի 8-ին նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարելիցը։ Անցած տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և խիզախ քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն իրենց ժողովուրդների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
 
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ այս գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ու վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացմամբ, որպեսզի Հարավային Կովկասը վերստին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կապող օղակ Եվրոպայի ու Ասիայի միջև։
 
Նա հավելել է, որ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ միասին կշարունակի ակտիվորեն աջակցել այս գործընթացին՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 17 անգամ