Տրվել է դեղի՝ «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» ներարկման լուծույթի հետկանչի կարգադրագիր
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Տրվել է դեղի՝ «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» ներարկման լուծույթի հետկանչի կարգադրագիր

30-07-2026 10:30 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Տրվել է դեղի՝ «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» ներարկման լուծույթի հետկանչի կարգադրագիր
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 2026 թվականի հուլիսի 28-ին տրվել է «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման, ապակե սրվակ 10մլ դեղի (արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա» ընկերություն) 50C2607A սերիայի վերաբերյալ շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր։
 
Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 27-ին ստացված թիվ 01/3955-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ տեսողական ստուգման ընթացքում հայտնաբերվել է 0.1-1մմ չափսերով մասնիկ, որը կպած է եղել սրվակի ներքին մակերեսին, ուստի վերոնշյալ դեղի 50C2607A սերիան եթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։
 
Քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ ԱԱՏՄ-ն խնդրում է ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 17 անգամ