Թրամփը չի բացառել, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը կարող է Գրենլանդիան վերցնել «վերահսկողության տակ»
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Թրամփը չի բացառել, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը կարող է Գրենլանդիան վերցնել «վերահսկողության տակ»

01-08-2026 11:00 ԱՄՆ Քաղաքականություն
Թրամփը չի բացառել, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը կարող է Գրենլանդիան վերցնել «վերահսկողության տակ»
tert.am  Թրամփը չի բացառել, որ իր նախագահական ժամկետի ավարտից առաջ Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Այսպես նա արձագանքել է լրագրողի «կանխատեսմանը», որը հնչեցվել էր հարցազրույցի ընթացքում։ Այս մասին փոխանցում է rbc.ru-ն։
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Real America's Voice-ին տված հարցազրույցում փաստացի չի բացառել, որ իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։
 
Հաղորդավար Սթիվ Գրուբերը հիշեցրել է Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իր «կանխատեսումը», ըստ որի՝ մինչև Թրամփի նախագահական պաշտոնից հեռանալը կղզին գտնվելու է «մեր օպերատիվ վերահսկողության ներքո»։
 
«Այո՛, դուք ճիշտ կլինեք, եթե այդպիսի խաղադրույք կատարեք։ Գրենլանդիան շատ կարևոր է՝ մեր տեսանկյունից, ոչ թե նրանց [Դանիայի],-ասել է Թրամփը։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 8 անգամ