Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

16-07-2026 11:50 Հայաստան Քաղաքականություն
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
Մեկնարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ: Որոշման ընդունմամբ նախագիծը սահմանված կարգով կուղարկվի ՍԴ:
 
«Սահմանադրական դատարանի կողմից նշված միջազգային պայմանագրում ՀՀ սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով քննարկումը կտեղափոխենք ԱԺ»,-նշեց Միրզոյանը:
 
Համաձայնագրով ՀՀ-ն ու ԱՄՆ-ն հիմնադրում են ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը: Այն կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք, այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։
 
Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։
 
«Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը»,-ասաց Միրզոյանը:
 
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն իր ներպետական օրենսդրությամբ, միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝
 
Անվտանգություն և իրավապահ գործունեություն,
Սահմանային վերահսկողություն ու սահմանային անվտանգություն,
Մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
Հարկերի ու տուրքերի փոխանցում պետբյուջե և պետական տեղեկատվական համակարգերի գործարկում,
Պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 66 անգամ