Իրավապահները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Իրավապահները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

23-07-2026 14:06 Հայաստան Իրավունք
Իրավապահները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
Իրավապահները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին: 
 
Քրեական ոստիկանության Սյունիքի և Լոռու մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և արգելանքի են վերցել 51-ամյա մի տղամարդու, որը մայիսի 12-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն ու մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքներով։ Նրա  նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
 
Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։
 
 ՆԳՆ Ոստիկանություն
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք

Կարդացել են 9 անգամ