Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
16-07-2026 10:56 Ուրուգվայ Մամլո հաղորդագրություն
ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովն անցկացրել է նիստ՝ նվիրված 2026 թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
«Նիստին մասնակցել է Ուրուգվայի փոխնախագահի, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար, սենատոր Բլանկա Ռոդրիգեսը, մի շարք այլ խորհրդարանականներ, ինչպես նաև՝ Արտաքին հարաբերությունների և Շրջակա միջավայրի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստը վարել է Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, սենատոր Ֆելիպե Կարբաժոն:
Նիստի շրջանակներում դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ նախագահության առաջնահերթությունները, համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները: ՀՀ դեսպանը շեշտել է, որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը:
Դեսպան Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ կենսաբազմազանությանն ու բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, ինչպես նաև՝ երկրի պատմամշակութային ժառանգությանը:
Նիստի ավարտին ուրուգվայցի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ դեսպանին COP17-ին առնչվող համապարփակ տեղեկատվությունը ներկայացնելու համար՝ հաջողություն մաղթելով Հայաստանին Համաժողովի կազմակերպման գործում և վստահություն հայտնելով, որ այն կանցկացվի ամենաբարձր մակարդակով՝ դառնալով կարևոր հանգրվան կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման ճանապարհին»:
Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244