ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում

15-07-2026 12:17 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կազմակերպվել է իրազեկման միջոցառում` Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության հետ համագործակցությամբ։
 
Միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիեթ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, ինչպես նաև Զարթոնք բնակավայրի բնակիչները։
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 76 անգամ