Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
24-07-2026 12:56 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։
Հայտերն ընդունվում են 2026թ․ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։
«Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝
* աշխատանքային միգրանտների համար,
* նոր աշխատողների ներգրավման համար,
* կադրերի վերապատրաստման համար:
Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։
Հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումներով. https://hartak.am/services/39dd295c-593d-407d-b5fa-14b819c5f4b5/yesem/
կամ https://benefits.hightech.gov.am/:
Դիմումը կարող է ներկայացնել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը»:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244