Իրանը հայտարարել է, որ ոչնչացրել է Բահրեյնում գտնվող Amazon-ի տվյալների կենտրոնի շենքը
24-07-2026 14:07 Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ոչնչացրել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի՝ դեռևս կանգուն մնացած շենքը։
«Իսլամի մարտիկները «Հաղթանակ-2» գործողության 27-րդ փուլի ընթացքում հարձակվել և ոչնչացրել են Amazon-ի տվյալների մշակման կենտրոնի՝ դեռևս կանգուն մնացած շենքը. այդ կենտրոնը առանցքային դեր է խաղում ԱՄՆ զինված ուժերի համար հետախուզական տվյալների հավաքագրման գործում», — հայտնել է մամուլի ծառայությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարել էր, որ Դարխովինի մերձակայքում գտնվող ատոմակայանի շինհրապարակի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածներից հետո թևավոր հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող Amazon-ի տվյալների կենտրոնի ուղղությամբ՝ վնաս պատճառելով դրան։