Ուկրաինայի բանակում կռվում են ավելի քան 70 երկրի վարձկաններ. Բաստրիկին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ուկրաինայի բանակում կռվում են ավելի քան 70 երկրի վարձկաններ. Բաստրիկին

24-07-2026 13:33 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ուկրաինայի բանակում կռվում են ավելի քան 70 երկրի վարձկաններ. Բաստրիկին
auroranews.am  Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռվում են ավելի քան 70 երկրի քաղաքացիներ, որոնց հիմնական շարժառիթը, ըստ նրա, «հեշտ գումար» աշխատելն է։
 
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Բաստրիկինը նշել է, որ վարձկանները ժամանել են, մասնավորապես, Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և այլ երկրներից։ Նրա խոսքով՝ ռուսական քննչական մարմիններն ունեն ավելի քան 4 հազար նման անձանց վերաբերյալ տվյալներ։
 
Բաստրիկինը նաև ասել է, որ համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ օտարերկրացիները կատակում են և պատմում, թե ինչպես են մեկնում ռազմական գործողությունների գոտի՝ «մի տեսակ սաֆարիի»։
 
Նրա խոսքով՝ իրական մարտական գործողություններն այլ պատկեր են ներկայացնում. «Շատերը որևէ գումար չեն ստանում, զոհվում են, իսկ հետո նրանց ընտանիքները փորձում են գոնե որևէ տեղեկություն ստանալ նրանց ճակատագրի մասին»։
 
Բաստրիկինը հավելել է, որ բոլոր հայտնաբերված օտարերկրյա մարտիկների նկատմամբ ձեռնարկվում են քրեական հետապնդման, հետախուզման և կալանավորման միջոցներ։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 22 անգամ