Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24-07-2026 12:43 Հայաստան Սպորտ
Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են պատվիրակություններ Բրազիլիայից, Սլովենիայից, Եգիպտոսից, Ուզբեկստանից։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 300 մարզիկ։ Մեդալային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանը։ Երկրորդ տեղը գրավել է Եգիպտոսը, երրորդ տեղում՝ Ուզբեկստանը։
Մրցաշարին նախորդել է միջազգային մեծ սեմինարը, որն անցկացրել է միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի (ITKF) նախագահ, սև գոտի 8-րդ դան Ժիլբերտո Գաերտները Բրազիլիայից։ Հայաստանի Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը բարձր է գնահատում մրցաշարի անցկացումը․ «Արարատ գավաթ մրցաշարն անցկացվում է 6-րդ տարին անընդմեջ։
Այս տարի ևս մեր մարզիկները տպավորիչ արդյունքներ ցույց տվեցին։ Շնորհակալ եմ բոլոր մարզիկներին մասնակցության համար։ Այս տարվա մրցաշարը առանձնահատուկ էր նրանով, որ ներկա էին ITKF-ի նախագահը, ITKF Եվրոպայի նախագահը և ITKF Աֆրիկայի նախագահը։ Նրանց ներկայությունը մեծ պատիվ էր Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով, որ նրանք Հայաստան էին ժամանել սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ՝ մասնակցելու այս կարևոր մարզական իրադարձությանը։
Նրանք բարձր գնահատեցին մրցաշարի կազմակերպման մակարդակը՝ հատկապես ընդգծելով մարզիկների բարձր պատրաստվածությունը, ուժեղ մրցակցությունը և ցուցադրված տեխնիկական վարպետությունը։ Հատկանշական է նաև, որ հաջորդ տարի Երևանը կհյուրընկալի ITKF Ասիայի առաջնությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային կազմակերպության վստահության և ֆեդերացիայի բարձր հեղինակության մասին»,-ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Մաթևոսյանը։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244