«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել
Noyan Tapan
AM RU EN WA FR

«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել

14-07-2026 15:40 Հայաստան Հասարակություն
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Նուբարաշենի խճուղի 97/1)։
 
ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 547 150 (հինգ հարյուր քառասունյոթ հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
 
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։
 
 ՇՎՏՄ
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 96 անգամ