Ավարտում եմ աշխատանքս ՀՀ վարչապետի աշխատակազմում, կհանդիպենք նորընտիր ԱԺ-ում.Տարոն Չախոյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ավարտում եմ աշխատանքս ՀՀ վարչապետի աշխատակազմում, կհանդիպենք նորընտիր ԱԺ-ում.Տարոն Չախոյան

31-07-2026 10:18 Հայաստան Մեկնաբանություն
Ավարտում եմ աշխատանքս ՀՀ վարչապետի աշխատակազմում, կհանդիպենք նորընտիր ԱԺ-ում.Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում  գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ավելի քան 5 տարի տևած աշխատանքից հետո ավարտում եմ աշխատանքս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատու պաշտոնում բարձր վստահության ու ընձեռած հնարավորության համար։
 
Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում պետական կառավարման համակարգի գործընկերներիս կառուցողական աշխատանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։
 
Վարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։
 
Կհանդիպենք նորընտիր Ազգային Ժողովում»:
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

Կարդացել են 17 անգամ