Հայաստան-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈւ ոլորտում
14-07-2026 17:20 Հայաստան Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին:
Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացիկ բարեփոխումները, հմտությունների զարգացման, աշխատաշուկայի կարիքների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներկայում ակտիվ բարեփոխումներ են ընթանում և Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել․
«Շարունակաբար ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ այն հնարավորինս տեղայնացնելու և ըստ մեր կարիքների կիրառելու նպատակով: Այս համատեքստում անչափ կարևոր է նաև Էստոնիայի մեր գործընկերների հետ փորձի փոխանակումը և արդյունավետ մոդելների ուսումնասիրումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա գործընկերներին իրազեկել է, որ ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար փաստաթուղթ: Նոր օրենքով միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար առանցքային ուղղություն է դիտվում աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, ոլորտում դասավանդողների մասնագիտական վերապատրաստումները և կառավարման արդյունավետության բարելավումը:
Անդրադառնալով համագործակցությանը՝ նշվել է, որ Էստոնիայի քաղաքացիական հասարակության, պետական հաստատությունների և մասնավոր հատվածի փորձագետների հետ համագործակցությամբ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնը (ESTDEV) մշակում է գործընկեր երկրների կարիքներին համապատասխանող նորարարական լուծումներ, և Հայաստանը ևս դիտարկվում է որպես գործընկեր երկիր: Քննարկվել են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և շրջանավարտների շարժունությանը, փորձի փոխանակմանը և համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244