Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
14-07-2026 17:30 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունն ու երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը։
Ժողովրդագրական քաղաքականության իրականացման գործընթացում նախարար Արսեն Թորոսյանի խոսքով պետության քայլերը չեն սահմանափակվելու միայն ծնելիության խթանմամբ, այլ լինելու են երկարաժամկետ և համապարփակ՝ ուղղված ընտանիքների բարեկեցության բարձրացմանը։ ժողովրդագրական ռազմավարությունը նախատեսում է փոխկապակցված միջոցառումներ՝ ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման, առողջ ապրելակերպի խթանման, ակտիվ ծերացման, արտագաղթը նվազեցնելու և մարդկային կապիտալը զարգացնելու ուղղություններով։
Այս համատեքստում շատ կարևոր են նաև պետության կողմից առանձին բաղադրիչներով իրականացվող բնակապահովման պետական աջակցության ծրագրերը, որոնք ժողովրդագրական քաղաքականության առանցքային գործիքներից են և նպաստում են երիտասարդ ընտանիքների կայունությանն ու երեխաներ ունենալու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Խորհրդի անդամներին նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանը ներկայացրել է ժողովրդագրական ռազմավարության տեսլականն ու նպատակները․ ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, մարդկային կապիտալի զարգացում, արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, բնակչության կյանքի որակի բարձրացում։
ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը խոսել է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի բաղադրիչների, հիմնական պայմանների, աջակցության չափերի և զարգացման հեռանկարների մասին։
Ներկայացվել է նաև 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը՝ իրականացման եղանակներն ու աջակցության չափերը։ Այն գործելու է 2027թ․ մարտի 2-ից և լինելու է բազմազավակ ընտանիքների սոցիալական կայունության ամրապնդման և ժողովրդագրական քաղաքականության նպատակների իրագործման կարևորագույն գործիք։
Հասարակական խորհրդի անդամները ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացման վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244