Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին

29-06-2026 14:14 Ֆրանսիա Տնտեսություն
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
 
1in.am. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր վարչակազմին հանձնարարել է լրացուցիչ ուղիներ գտնել օտարերկրյա ընկերություններից համաեվրոպական հարկեր հավաքագրելու համար։ Ինչպես հաղորդում է «Politico»-ն, նպատակն է 2 տրիլիոն եվրո ընդհանուր ծավալով ԵՄ հաջորդ բյուջեի ֆինանսավորումն ապահովել ոչ թե ազգային կառավարությունների վճարումների, այլ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների և արտասահմանյան ընկերությունների հարկման միջոցով։
 
Փարիզի այս նախաձեռնությունը պայմանավորված է ներքաղաքական նկատառումներով․ բյուջեի ավելացման համար սեփական վճարների մեծացումը կարող է ամրապնդել ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության դիրքերը 2027 թվականի ընտրություններից առաջ։
 
Ինչպես նշում է «Politico»-ն, թեև Եվրախորհրդարանն առաջարկել է նոր հարկատեսակներ թվային և կրիպտոարժութային ոլորտների համար, սակայն Գերմանիան և մի շարք այլ երկրներ դեմ են դրան՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր առևտրային պատասխան միջոցներից խուսափելու համար։
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 89 անգամ