Թեհրանը դադարեցրել է hակամարտության դադարեցման մասին Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը․ Իրանի փոխարտգործնախարար
18-07-2026 17:40 Իրան Քաղաքականություն
armlur.am Թեհրանը դադարեցրել է հակամարտության դադարեցման մասին Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, հաստատել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Իրանի խորհրդարանի խոսնակ, ԱՄՆ-ի հետ երկխոսությունում իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել էր, որ Թեհրանը իմաստ չի տեսնում հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հուշագրին, եթե այն չի կատարվում։
«Մենք նույնպես դադարեցրել ենք մեր սեփական պարտավորությունների կատարումը և այս պահին դրանք չենք կատարում՝ զբաղված լինելով երկրի պաշտպանության հարցերով»,- ասել է Ղարիբ Աբադին։
Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել են հուշագիր, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Սակայն ամերիկյան զինվորականները հուլիսի 8-ից ի վեր մի քանի սերիա հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների՝ ընդդեմ առևտրային նավերի, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։
Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ բազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս չի գործում։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244