Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

18-07-2026 14:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
 
Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ աշխատակազմում անցկացվել է ջերմ և խորհրդանշական միջոցառում, որի նպատակն էր շնորհավորել աշխատակազմում աշխատանքի առաջին տարին լրացած աշխատակիցներին, ինչպես նաև արժևորել երկարամյա ու նվիրված աշխատանքը։  
 
Միջոցառման ընթացքում աշխատանքային առաջին տարին բոլորած աշխատակիցներին հանձնվել են խորհրդանշական շնորհավորական հուշաթերթեր, որոնցում ներառված էին գործընկերների կողմից նրանց հասցեագրված ջերմ բարեմաղթանքները, գնահատանքի խոսքերն ու անկեղծ տպավորությունները։
 
«Այդ նախաձեռնությունը խորհրդանշում էր աշխատակազմում ձևավորված փոխադարձ հարգանքը, վստահությունը և թիմային միասնականությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նոր գործընկեր կարևոր ներդրում ունի հաստատության առաքելության իրականացման գործում։
 
Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանը պատվոգիր և հուշամեդալ է հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենաերկարամյա աշխատակցին` քարտուղարության փաստաթղթաշրջանառության ապահովման և դիմումների ընդունման վարչության պետ Ռուզաննա Բադալյանին՝ հաստատությունում 20 տարվա աշխատանքի, մասնագիտական բարձր նվիրվածության և ՄԻՊ հաստատության առաքելության իրականացման գործում ունեցած ավանդի համար։
 
Միջոցառումն անցել է ջերմ և անմիջական մթնոլորտում։ Աշխատակիցները կիսվել են իրենց հուշերով և տպավորություններով, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, փոխադարձ աջակցության և տարիների ընթացքում ձևավորված թիմային մշակույթի համար։
 
Ամփոփելով միջոցառումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր գործընկերներին՝ իրենց նվիրվածության, պատասխանատվության և ամենօրյա աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հաստատության ուժը նաև այն մարդկանց մեջ է, ովքեր իրենց մասնագիտական ներդրմամբ և թիմային ոգով նպաստում են մարդու իրավունքների պաշտպանության կարևոր առաքելության իրականացմանը։
 
Պաշտպանը մաղթել է բոլոր աշխատակիցներին նոր հաջողություններ, մասնագիտական զարգացում և շարունակական ձեռքբերումներ»:
 
 ՄԻՊ աշխատակազմ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 3 անգամ