Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող 199 անձ
18-07-2026 16:47 Թուրքիա Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ երկրի տարբեր շրջաններում ձերբակալվել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 199 մարդ։
«ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ 30 նահանգում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է 199 կասկածյալ», - հայտնել է նախարարությունը՝ օգտագործելով «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման մեկ այլ անվանումը։ Գործողություններ են իրականացվել նաև Ստամբուլում և Անկարայում։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվածներին ներկայացված մեղադրանքների թվում են «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցելը, սոցիալական ցանցերում խմբավորման քարոզչական նյութեր տարածելը, ինչպես նաև միջնորդների կամ, այսպես կոչված, «բարեգործական» կազմակերպությունների միջոցով խմբավորմանը ֆինանսավորելը։
Հունիսի վերջին Թուրքիայի ոստիկանությունը Անկարայի հարավում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանել էր «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող մի տղամարդու՝ մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ։
Դրանից հետո Անկարայի գլխավոր դատախազի կարգադրությամբ ձերբակալվել է 209 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» կամ ծայրահեղ ձախ խմբավորումների հետ կապ ունենալու մեջ։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244