Իրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
18-07-2026 15:00 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
auroranews.am ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Խորմոզգան նահանգում շուրջ 30 բնակավայր մնացել է առանց խմելու ջրի։
Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբդուլքարիմ Հաշեմի Նահլ-Էբրահիմին:
Նա նշել է, որ հարվածի է ենթարկվել ջրի մաքրման կայանը, որը սպասարկում է Ջասք շրջանի արևմտյան հատվածը։
Նրա խոսքով՝ կայանի ամբողջական ոչնչացում չի եղել, սակայն լուրջ վնասվել են պոմպակայանները, որոնք ծովից ջուրը տեղափոխում էին աղազերծման համակարգեր։
Պատգամավորը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «անմարդկային» և հայտարարել է պատասխան հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244