Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում

18-07-2026 17:23 Հնդկաստան Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում
tert.am  Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի հրթիռի հաջող արձակումը։ Այս մասին հայտնել է մշակող Skyroot Aerospace ընկերությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
«Vikram-1 հրթիռակիրը փորձնական թռիչքի շրջանակներում հասել է ուղեծիր: Հնդկաստանի առաջին մասնավոր մշակված ուղեծրային հրթիռն ավարտել է շարժիչի վերջնական միացումը և օգտակար բեռը դուրս բերել մոտ 450 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
 
Ընկերությունում հավելել են, որ այժմ Հնդկաստանը դարձել է աշխարհում երրորդ երկիրը, որն ունի մասնավոր ուղեծրային արձակումների հնարավորություն:
 
 
Նոյյան տապան   |   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

 

Կարդացել են 4 անգամ