Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

18-07-2026 17:34 Վրաստան Սպորտ
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
 
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում: 
 
«Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր:
 
Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:
 
ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
 
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ»:
 
ՀՀ Շախմատի ֆեդերացիա
 
 
Նոյյան տապան   |   Սպորտ

 

 

Կարդացել են 5 անգամ