Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27-06-2026 10:26 Հայաստան Տնտեսություն
1lurer. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:
Զրուցակիցները քննարկել են նաև սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:
ՀՀ փոխվարչապետը և ԻԻՀ նախագահի տեղակալը՝ որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244