Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ

23-06-2026 17:23 Բելգիա Տնտեսություն
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։
 
Երկուստեք կարևորվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։
 
Անդրադարձ է կատարվել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 163 անգամ