Տորոնտոյի հայ համայնքն աջակցում է Մատաղիսի դպրոցին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Տորոնտոյի հայ համայնքն աջակցում է Մատաղիսի դպրոցին

15-09-2016 11:18 Հայաստան Բարեգործություն

Warning: include(pages/inc_image_gallery.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 177

Warning: include(): Failed opening 'pages/inc_image_gallery.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 177
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տորոնտոյի իր տեղական մարմնի միջոցներով մասնակի վերանորոգում է իրականացնում Մատաղիս համայնքի /ԼՂՀ Մարտակերտի շրջան/ միջնակարգ դպրոցում: Եռահարկ այս կրթօջախը կառուցվել է Տորոնտոյի մեր հայրենակիցների հավաքագրած գումարներով 2005-2006թթ-ին: 
 
«Հերթական աշխատանքային այցի ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցը մասնակի վերանորոգման կարիք ունի»,- պարզաբանում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: «Աշխատանքները մոտենում են ավարտին, եւ ուսումնական գործընթացն արդեն իսկ ընթանում է բնականոն պայմաններում»:
Մասնակի վերանորոգումներ են կատարվել տանիքի, սանհանգույցների մաշվածությունը վերացնելու նպատակով: Տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Միջանցքների եւ դահլիճի հատակները պատվել են պրեսգրանիտով, իրականացվել են արտաքին հարդարման աշխատանքներ:
 
«Նորոգման այս աշխատանքները ավելին են համայնքի համար, քան պարզապես դպրոցի նորոգում», ասում է դպրոցի երիտասարդ տնօրեն Գեղամ Աղաջանյանը: «Ամեն անգամ, երբ հիշում եմ այն փոքրիկ կառույցը՝ այսօրվա մանկապարտեզի շենքը, որտեղ ես եմ ուսանել, մտածում եմ, որ սա իսկական պարգեւ է մեր աշակերտների համար»: 
 
Այս համայնքի նկատմամբ տորոնտոհայերի ուշադրության վկայությունն է նաեւ ամռան սկզբին տորոնտոհայ բարերար Բերց Լուլեցյանի կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենան: Մեկ շտապօգնության մեքենա էլ բարերարը 2014թ.-ին նվիրել էր նույն շրջանի Նոր Մարաղա գյուղին:
 
Նոյյան տապան   |   Բարեգործություն

Կարդացել են 6413 անգամ