Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը
31-07-2026 14:00 Ֆրանսիա Քաղաքականություն
shantnews.am Ֆրանսիայի իշխանություններն ուժեղացրել են Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը։ Այս մասին RTL ռադիոյով հայտարարել է Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը՝ պատասխանելով Իսպանիայի Սեուտա քաղաք միգրանտների հոսքի դեմ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցին։
«Մենք վերահսկողություն ունենք ֆրանս-իսպանական սահմանին։ Ավելին, դրանք ուժեղացվել են վերջին ամիսներին. այնտեղ մշտապես տեղակայված է շարժական ստորաբաժանում», – ասել է նախարարը։
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ հազարավոր միգրանտներ են մտել Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաք։ Ժամանողների ճշգրիտ թիվը դեռևս չի որոշվել։ Ավելին, առնվազն 19 մարդ մահացել է Սեուտա հասնելու փորձի ժամանակ։
Ճգնաժամի պայմաններում Իսպանիայի իշխանությունները որոշել են տեղակայել զինվորականներին՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու համար։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հուլիսի 31-ին պետք է այցելի քաղաք՝ Ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի հետ միասին։