Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Վաշինգտոնն ամեն օր հանցագործություններ է կատարում Իրանի խաղաղ բնակիչների նկատմամբ և ստիպված կլինի վճարել դրա համար:
«Միացյալ Նահանգներն ամեն օր նոր հանցագործություններ է կատարում. ահաբեկչական հարձակումը Ղեշմ կղզու խաղաղ բնակիչների բնակելի տների վրա Մինաբում և Լամերդում իրականացված վայրագությունների շարունակությունն է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն «սովոր է փոխհատուցել մարտադաշտում ստացած հարվածները՝ թափելով անմեղների արյունը»։«Նրանք կվճարեն դրա համար», - հավելել է Ղալիբաֆը։
Ըստ իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների, հուլիսի 31-ի գիշերն ամերիկյան հարվածներին ենթարկվել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան և Ղազերուն քաղաքները, Պարսից ծոցի ափին ընկած Բուշերը, ինչպես նաև Բանդար Աբբաս նավահանգիստն ու Աբու Մուսա, Քիշ և Ղեշմ կղզիները՝ Հորմուզի նեղուցում։Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ղեշմ քաղաքում հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ։
Առնվազն 170 մարդ է զոհվել հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին Իրանի Մինաբ հարավային քաղաքի տարրական դպրոցի վրա ամերիկա-իսրայելական ավիահարվածի հետևանքով։Այդ նույն օրը հարված է հասցվել նաև Իրանի Լամերդ հարավարևմտյան քաղաքի մարզասրահին, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։
Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը
Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն
Copyright © 2026 | Developed by ITMedia
