ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
31-07-2026 13:20 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտի ներկայացման կարգում։
Բժշկի թույլտվություն կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու փոխարեն մասնակիցը կարող է նաև մրցման վայրում լրացնել առողջ լինելու մասին համապատասխան փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ մասնակիցը պետք է կարողանա առանց դադարի հեծանիվ վարել առնվազն 25 կմ և պատրաստակամ լինի օգոստոսին մասնակցել նախապատրաստական մարզումներին։
Հեծանվային արշավի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 6-ը ներառյալ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է hetsanvayinarshav2026@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսահամարը,
անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
բժշկի թույլտվության կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը (առկայության դեպքում), կամ մրցման վայրում լրացնել առողջ լինելու մասին համապատասխան փաստաթուղթը։
Մասնակիցները հեծանվային արշավին մասնակցում են իրենց սեփական հեծանիվներով։ Թույլատրվում է օգտագործել միայն մեխանիկական հեծանիվներ։
Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցներին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր։ Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ։