Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
20-07-2026 15:22 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 80 արձանագրություն, որից 2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով»:
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին է զեկուցել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ղեկավարի ժ/պ Սամվել Ղուկասյանը:
«54 արձանագրություն կազմվել է Աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 20-ը՝ փոշեկլանիչ ցանցեր, 4-ը՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով: Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը կազմել են 24 արձանագրություն, որոնցից 2-ը՝ Աջափնյակ, 3-ը՝ Ավան, 10-ը՝ Արաբկիր, 2-ը՝ Դավթաշեն, 2-ը՝ Կենտրոն, 1-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Նոր-Նորք, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, որոնցից 13-ը՝ փոշեկլանիչ ցանցերի և 3-ը՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով»,- ասել է Ղուկասյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ցուցանիշներին:
«Այս տեմպը կարծում եմ՝ պետք է պահպանվի, մինչև չսկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև մենք չսկսենք տեսնել, որ քաղաքում արվող շինարարությունները, լինի ենթակառուցվածքային, թե շենքերի կառուցման, պահպանում են ավագանու որոշման բոլոր կանոնները։
Այսինքն՝ այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք այս նույն տեմպով, մինչև բոլորը հասկանան՝ խաղի նոր կանոնները բոլորը պետք է պահպանեն»,- ընդգծել է նա։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244