ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին
Noyan Tapan
AM RU EN WA FR

ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

20-07-2026 13:32 Քաղաքականություն
ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին
1lurer.am  Երկուշաբթի Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով երկրի ռազմական ենթակառուցվածքներն ու ռազմավարական ակտիվները։
 
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ նշանակետերը եղել են «իրանական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության և ափամերձ հսկողության օբյեկտները, ռազմածովային ուժերը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքերը, ինչպես նաև կապի կենտրոնները»։
 
Վերջին հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի մահվան մասին։
 
Նոր հարվածների նպատակը, ըստ CENTCOM-ի հայտարարության, Իսլամական Հանրապետության ռազմական ներուժի հետագա թուլացումն է, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, օգտագործվում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա հարձակումների համար:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 11 անգամ