Հուլիսի 13-ից 19-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք, որից 327-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 231, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի, ուժեղ կարկուտի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձերի նկատման՝ 83, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 183, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 62, հրդեհի կեղծ կանչի՝ 52, 91 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 34 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 30 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244