Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

20-07-2026 13:48 Կոնգո Ի՞նչ է գրում մամուլը
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2 344-ի՝ մեկ օրում ավելանալով 77-ով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կոնգոյի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում։Էբոլայից մահացածների թիվը կազմում է 930։

Անցած օրը   մահացել է 37 մարդ։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,7%։Այժմ հիվանդանոցներում և մեկուսարաններում է գտնվում  724 հիվանդ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 85,8%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Տենդը տարածվել է Կոնգոյի հինգ նահանգում։ Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում:

 

 

 

 

Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 12 անգամ