Լոռու Շիրակամուտ գյուղի մոտակայքում ջրասուզակը գետից դուրս է բերել ջրшհեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը
20-07-2026 10:54 Հայաստան Հասարակություն
Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը քաղաքացի է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում փրկարարներն ու Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները՝ ջոկատի պետ Վահան Միքայելյանի գլխավորությամբ
։Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը և դուրս բերել այն։
Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244