Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել
Noyan Tapan
AM RU EN WA FR

Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել

20-07-2026 10:32 Հայաստան Հասարակություն
Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել
 
Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։
 
Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։
 
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
 
ՆԳՆ փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 15 անգամ