Թեհրանը մշակել է լայնածավալ ծրագիր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր հարձակումներին արձագանքելու համար
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Թեհրանը մշակել է լայնածավալ ծրագիր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր հարձակումներին արձագանքելու համար

01-08-2026 10:06 Իրան Քաղաքականություն
Թեհրանը մշակել է լայնածավալ ծրագիր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր հարձակումներին արձագանքելու համար
shantnews.am  Անվտանգության բարձրաստիճան աղբյուրը Tasnim լրատվական գործակալությանը մեկնաբանել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակումների մասին հաղորդագրությունները՝ նշելով, որ Թեհրանը պատրաստել է համապարփակ «պատասխան պլան» ռազմական գործողությունների դեպքում։
 
Ավելի վաղ CBS հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, որոնք կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին։
 
«Մենք ամերիկյան լրատվամիջոցների կողմից Իրանի ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումների մասին հաղորդագրություններն խելագարություն ենք համարում։ Մենք պատրաստել ենք համապարփակ արձագանքման ծրագիր, որը ներառում է սիոնիստական ​​ռեժիմի կարևորագույն ենթակառուցվածքները և տարածաշրջանում ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքները», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 9 անգամ