Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին

31-07-2026 18:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը։
 
Ողջունելով Վարդգես Մահտեսյանին՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նրան, բարձր գնահատել հայանպաստ գործունեությունն ու Հայաստան-Կիպրոս հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդը և մաղթել հետագա հաջողություններ։
 
2021 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, որոշում էր կայացվել Երախտագիտության մեդալով պարգևատրել Վարդգես Մահտեսյանին Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար:
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 7 անգամ