Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP

31-07-2026 13:52 ԱՄՆ Քաղաքականություն
Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP
tert.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղ բանակցություններին այն պայմանով, որ Թեհրանը համաձայնի հրադադարի։ Այդ մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
«Դա ցանկացած բանակցության հիմքն է. դրանք սկսվում են հրադադարով, և առաջինը դրան պետք է գնա Իրանը», - ասել է պարբերականի աղբյուրը։
 
«ԱՄՆ նախագահը շատ հստակ հասկացրել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ հասնել գործարքի։ Բայց եթե իրանցիները շարունակեն հարձակվել նավերի վրա, հարձակվել ամերիկյան բազաների վրա, հարձակվել Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, նրանք ստիպված կլինեն դրա համար գին վճարել», - հավելել է թերթի զրուցակիցը։
 
New York Post-ի տվյալներով՝ կողմերը շարունակում են տեխնիկական խորհրդատվությունները և փոխգործակցում միջնորդների հետ։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, և Պակիստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Իսլամաբադի հուշագրի պայմանների պահպանումն ապահովելու համար։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 8 անգամ